Instagram-ն ավելացրել է մի շարք հնարավորություններ, որոնք օգտակար են և՛ բրենդների և՛ անձնական էջերի համար։ Այժմ մի փոքր ամփոփում Instagram-ի վերջին կարևորագույն թարմացումների վերաբերյալ․
- Instagram-ում կեղծ հետևորդներին հեռացնելու համար այլ հավելված ներբեռնելու փոխարեն, Instagram-ի «Remove followers» հնարավորությունը թույլ կտա օգտատերերին հեռացնել fake follower-ներին, որոնք երբեք չեն հավանում կամ մեկնաբանում ձեր հրապարակումները և չափազանց շատ ֆեյք հետևորդներ ունենալը կիջեցնի ներգրավվածության մակարդակը։
- «Post to multiple accounts» հնարավորությունը թույլ է տալիս միևնույն ժամանակ հրապարակում կատարել տարբեր ակաունտներում։
- Օգտատերերը այժմ կարող են օգտագործել «Dark Mode» հնարավորությունը, եթե ունեն iOS 13 և Android 10 օպերացիոն համակարգերը։
- On this day – Այս հնարավորությամբ Instagram օգտատերերը կկարողանան կիսվել իրենց ընդհանուր ընկերների հրապարակումներով, որոնք ստեղծվել են մի տարի առաջ։
- «Hashtag Insights»-ի օգնությամբ Instagram օգտատերերը կարող են հետևել թե կոնկրետ քանի տպավորություն (impressions ) է հավաքվել յուրաքանչյուր հեշթեգից։