Ամանորյա լավագույն մուլտֆիլմերը երեխաների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամանորյա լավագույն մուլտֆիլմերը երեխաների համար

Ամանորը հատկապես սիրելի տոն է երեխաների համար: Նրանք սպասում են Ձմեռ պապին, անկեղծ ուրախանում են նվերների համար և հավատում են հրաշքներին: Ներկայացնում ենք ամանորյա լավագույն մուլտֆիլմերը տոնի ամենամեծ երկրպագուների համար:

«Կարմրաքիթ եղնիկ Ռուդոլֆը» (Rudolph the Red-Nosed Reindeer), 1964

Նա ծնվել է կարմիր քթով: Ընդ որում, նրա քիթը փայլում էր պայծառ աստղի պես: Կարմիր քթի պատճառով Ռուդոլֆի հետ չէին խաղում, անվերջ ծաղրում էին նրան: Բայց մի անգամ՝ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, Սանտան Ռուդոլֆին խնդրում է լուսավորել ճանապարհը: Եվ կարմիր քթով առաջին եղջերում ճախրում է օդում: Բոլոր եղջերուները սիրում են նրան: Մեր Ռուդոլֆը, նա լավագույնն է:

«Մղձավանջ Սուրբ ծննդից առաջ» (The Nightmare Before Christmas), 1993

Մուլտֆիլմը պատմում է Հելոուինի թագավորության, վախերի և մղձավանջների թագավորության մասին, որտեղ ապրում են մահացածները, հրեշները՝ սարսափների արքա Ջեք Սքելինգթոնի գլխավորությամբ: Ծննդյան տոների կապակցությամբ Ջեքը պատահաբար հայտնվում է Սուրբ Ծննդյան քաղաքում, որտեղ պարզում է, որ կա ուրախություն, բարություն և զվարճանք:

Նա իսկապես ցանկանում էր մարդկանց երջանկություն պարգևել, այդ պատճառով առևանգում է Ձմեռ պապին և գրավում է նրա տեղը:

«Գեղեցկուհին և հրեշը։ Հրաշալի Սուրբ ծնունդ» (Beauty and the Beast: The Enchanted Christmas), 1997

Հրեշի նկատմամբ Բելլի սիրո շնորհիվ դղյակն ամբողջությամբ վերափոխվել է. բոլոր առարկաները դարձալ վերածվել են մարդկանց: Չիպը, որն իր առաջին Սուրբ Ծնունդը պետք է դիմավորի՝ որպես տղա, այլ ոչ՝ որպես բաժակ, խնդրում է պատմել իր մայրիկին, թե ի՞նչ է դղյակում տեղի ունեցալ անցյալ տարի Սուրբ Ծնունդին:

«Բևեռային ճեպընթաց» (The Polar Express), 2004

Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մի տղա, որը չէր հավատում Ձմեռ պապի գոյությանը, հնարավորություն է ունենում նրան այցելել Հյուսիսային բևեռ: Բևեռային ճեպընթաց գնացքով ճանապարհորդելիս երիտասարդ հերոսը նոր ընկերներ է ձեռք բերում և օգտակար դասեր է ստանում:

«Սուրբ Ծննդյան պատմություն»  (A Christmas Carol), 2009

Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբերտ Զեմեկիսի ֆիլմը պատմում է դաժան ծերունի Էբենեզեր Սքրուջի (Ջիմ Քերրի) մասին: Պարոն Սքրուջն իր ամբողջ կյանքը նվիրել է հարստություն կուտակելուն: Նա արհամարհում է ամեն ինչ, բացառությամբ փողի, այդ թվում` ընկերությունը, սերն ու ամանորյա տոները:

«Արթուր Քրիսթմաս» (Arthur Christmas), 2011

Մուլտֆիլմը բացահայտում է, թե ինչպես է Ձմեռ պապը հասցնում նվերներ բաժանել աշխարհի բոլոր երեխաներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը