Որքա՞ն և ի՞նչ պայմաններում է կարելի պահպանել տարատեսակ սննդամթերքը
Advertisement 1000 x 90

Որքա՞ն և ի՞նչ պայմաններում է կարելի պահպանել տարատեսակ սննդամթերքը

Ամանորյա տոներին շատերը բազմաթիվ սննդատեսակներ են պատրաստում՝ միանգամից մի քանի օրվա համար։ Սակայն երբեմն այդ սննդատեսակները նախատեսված չեն երկարատև պահպանման համար, և դրանց օգտագործումը կարող է հանգեցնել թունավորումների։

Հիշեցնենք տոնական օրերին հայկական սեղաններից մշտապես անպակաս բազմազան կերակրատեսակների պահպանման ժամկետները․

  • Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ:
  • Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել ընդամենը 24 ժամ:
  • Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:
  • Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:
  • Թթվասերը, առանց կրեմի կամ սպիակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

med.news.am