Շատերը ամանորյա տոների ժամանակ սնվում են խառը կերպով: Ինչպե՞ս վերադառնալ նորմալ սննդակարգի ամանորյա տոներից հետո:
Սննդաբանների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, բժիշկ-սննդաբան Ելենա Տիխոմիրովան խորհուրդ է տալիս դուրս գալ «երկարատև տոնական կերուխումից»՝ աստիճանաբար նվազեցնելով սննդի կալորիականությունը:
Մասնագետը խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել օրվա ընթացքում. օրական 2 լիտրից ավելի ջրի օգտագործումը կարող է օրգանիզմից դուրս բերել տոների ժամանակ կուտակված ավելորդ հեղուկը:
Հաջորդ կարևոր քայլն ածխաջրերի քանակի նվազեցման հաշվին սննդակարգի կալորիականությունը նվազեցնելն է: Նախաճաշին մասնագետը խորհուրդ է տալիս ուտել թեթև սպիտակուցային մթերքներ՝ կաթնաշոռ, թխվածքաճաշ, օմլետ և այլն:
«Թեթև նախաճաշի համար ավելի լավ է մրգեր կամ կաթնաթթվային խմիչք օգտագործել: Իսկ ճաշին թեթև սպիտակուցներ՝ հավ կամ ձուկ բանջարեղենի հետ: Մոտավորապես նույնը նաև ընթրիքին»,- ասել է Տիխոմիրովան «Իզվեստիա»-ին:
Սննդաբանի խոսքով՝ հնարավոր է վերադառնալ նախկին կազմվածքին, սակայն պետք չէ, օրինակ, խմել միայն կեֆիր ողջ օրվա ընթացքում: Մասնագետը խորհուրդ է տալիս բանջարեղեն օգտագործել. 1,5 կգ ցանկացած բանջարեղեն բաժանել սննդի օգտագործման 3-5 մասի: Ընդ որում, բանջարեղենը կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ տապակած վիճակում:
Կարելի է նաև մրգային (1 կգ ցանկացած միրգ), մսային (400 գր հավի միս և 600 գր բանջարեղեն) կամ կաթնաշոռային (500-600 գր ոչ ճարպոտ կաթնաշոռ) օր կազմակերպել:
Իսկ միայն ջրով բեռնաթափման օր կարելի է միայն առողջ մարդկանց, որոնք չունեն քրոնիկ հիվանդություններ: