
Սիրուշոն երեկ նշել է 33-ամյակը։ Instagram-յան էջում երգչուհուն շնորհավորել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը.
«Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով վերաբերվել: Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել, այստե՛ղ և հիմա՛… հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա: Որպես կանոն էդպես էլ լինում է մեր իրականությունում:
Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն:
Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների, Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, և հավատա ոչ միայն նրանց:
Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ իմ չքնաղ Սիրուշո:
Քո արվեստային թռիչքներն ու ստեղծագործ միտքը թող երբեք դադար չառնեն, որ զարմացնես ու զայրացնես անտարբերներին, որ հետաքրքիր դարձնես ձանձրախեղդ իրականությունն ու բարությամբդ և արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները: Շնորհավոր ծնունդդ սիրո՜ աղջիկ…
Քո կատարմամբ Արթուր Գրիգորիչի «Մեղեդին» էի լսում օրեր առաջ… Քո երգերից բացի առավել քան գեղեցիկ մեկնաբանությամբ` ա՛յդ երգում ես…»:
https://www.instagram.com/p/B7CIYnKnXNL/