Թեյ պատրաստելիս հարկավոր է խստորեն հետևել արտադրողի հրահանգներին, ովքեր խորհուրդ են տալիս թեյի խոտը կամ խոտերի փունջը պատրաստել եռման ջրով։ Այս նշումը պետք է փնտրել թեյի փաթեթի վրա։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայի Ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտի մասնագետները։
Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», անգամ ամենաթանկ թեյի մեջ կարող են գտնվել վտանգավոր ախտածիններ, այդ թվում մանրէներ և սնկեր։ Իսկ թեյի որոշ ապրանքատեսակներում, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, եղել են սալմոնելայի հետքեր։
Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել եռման ջուր՝ թողնելով, որ թեյը թրմվի 5 րոպե։ Նման ջերմային մշակումը թույլ կտա ոչնչացնել վտանգավոր ախտածինների մեծ մասը։
Սակայն թեյը չափից ավելի թրմել նույնպես չի կարելի. մի քանի ժամ հետո թեյն արդեն կորցնում է բոլոր օգտակար հատկությունները։