2020 թվականի 11 ամենասպասված կատակերգությունները
Advertisement 1000 x 90

2020 թվականի 11 ամենասպասված կատակերգությունները

«Վատ տղաների», «Բիլի և Թեդի» և այլն հին ֆրանշիզների վերադարձը, ինչպես նաև որոշ օրիգինալ ֆիլմեր, որոնք պետք է որ զվարճալի լինեն:

1Իմ լրտեսը/Мой шпион/My Spy

ԱՄՆ, 2020 թվական։

Մարտաֆիլմ, կատակերգություն:

Պրեմիերան՝ հունվարի 9-ին:

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի աստղը մեծ դեր կխաղա նոր կատակերգական մարտաֆիլմում։ Նա կլինի հատուկ գործակալ, ով, առաջադրանքի կատարման ընթացքում, հայտնվել է փոքրիկ աղջկա տեսախցիկի առաջ: Եվ հիմա նա ստիպված կլինի սովորեցնել երիտասարդ Սոֆիին լրտեսություն, քանի որ հակառակ դեպքում նա սպառնում է բացահայտել գաղտնիքը:

2Վատ տղաներ ընդմիշտ/Плохие парни навсегда/Bad Boys for Life

ԱՄՆ, 2020 թվական

Մարտաֆիլմ, կրիմինալ, կատակերգություն:

Պրեմիերան՝ հունվարի 23-ին:

Ուիլ Սմիթը և Մարտին Լոուրենսը երկրորդ մասից 17 տարի անց վերադառնում են հայտնի կատակերգական մարտաֆիլմ։ Հետաքննող ընկերներ Մայք Լոուրին և Մարկուս Բերնեթը երկար տարիներ վիճել են, և այժմ նրանցից յուրաքանչյուրը զբաղված է իր գործերով: Բայց հերոսները նորից պետք է համախմբվեն այն բանից հետո, երբ ռումինացի վարձկանը ցանկանում է գտնել նրանց, որպեսզի վրեժ լուծի իր եղբոր մահվան համար։

3Բժիշկ Դուլիթլի զարմանալի ճանապարհորդությունը/Удивительное путешествие доктора Дулиттла/The Voyage of Doctor Dolittle

ԱՄՆ, 2020 թվական։

Ֆանտաստիկա,արկածներ, կատակերգություն:

Պրեմիերան՝ հունվարի 20-ին:

Հյու Լոֆթինգի հեքիաթներից ևս մեկի էկրանավորումը պատմում է  վիկտորիանական Անգլիայի ժամանակշրջանի բժիշկ Ջոն Դուլիթլի մասին: Կնոջ մահից հետո նա ապրում է մենության մեջ ՝ հաղորդակցվելով միայն կենդանիների հետ: Բայց երբ երիտասարդ թագուհին հիվանդանում է, նա ստիպված է գնալ վտանգավոր ճանապարհորդության:

Նոր ֆիլմում գլխավոր դերը կկատարի հանդիսատեսի ֆավորիտը ՝ Ռոբերտ Դաունի կրտսերը: Ֆլումում դեր կունենան նար Անտոնիո Բանդերասը և Մայքլ Շինը:

4Սոնիկը՝ ֆիլմում/  Соник в кино/Sonic the Hedgehog

Կանադա, Ճապոնիա, ԱՄՆ, 2020 թվական։

Ֆանտաստիկա,արկածներ, կատակերգություն:

Պրեմիերան՝ հունվարի 20-ին:

Սոնիկը պետք էկրաններին հայտնվեր դեռ 2019 թվականի աշնանը, բայց առաջին թրեյլերից հետո կերպարները արժանացան քննադատության։ Հետևաբար, պրեմիերան հետաձգվեց մի քանի ամիս, և այժմ արագընթաց ոզնին ավելի ծանոթ է թվում:

5Վարձու մարդասպանի կնոջ թիկնապահը/  Телохранитель жены киллера/The Hitman’s Wife’s Bodyguard

Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2020 թվական։

Մարտաֆիլմ, կատակերգություն:

Պրեմիերան՝ մարտի 19-ին։

Պրոֆեսիոնալ թիկնապահ Մայքլ Բրայսը պետք է կանխի կիբերհարձակում, որը կարող է քանդել Եվրամիությունը։  Օգնելու համար, նա իր հետ տանում է իր հին ընկերներին`նախկին մարդասպանին և նրա կնոջը:

Այս անգամ Ռայան Ռեյնոլդսի և Սամուել Լ.Ջեքսոնի զարմանալի դուետը կլրացնի Սալմա Հայեկը, ով առաջին ֆիլմում հայտնվեց միայն կարճ ժամանակով:

6Օրենքով շիկահերը 3/ Блондинка в законе 3/Legally Blonde 3

ԱՄՆ, 2020 թվական։

Կատակերգություն։

Պրեմիերան՝ մայիսի 7-ին։

Խելոք և շատ խելացի աղջկա մասին ֆիլմի երկրորդ մասը թողարկվեց դեռ 2003 թվականին: Բայց հիմա հեղինակները որոշել են շարունակել պատմությունը: Նոր ֆիլմի սյուժեն դեռևս գաղտնի է պահվում, բայց արդեն հայտնի է, որ Ռիզ Ուիթերսպուն կվերադառնա իր դերին:

7Գլխավոր հերոսը/ Главный герой/Free Guy

ԱՄՆ, 2020 թվական։

Ֆանտաստիկա,արկածներ, կատակերգություն:

Պրեմիերան՝ հուլիսի 2-ին:       

Ռայան Ռեյնոլդսի հետ մեկ այլ ֆիլմի սյուժեն պատմում է մեծ բանկի աշխատողի մասին: Նրա կյանքում ամեն ինչ լավ է և հանգիստ: Բայց հանկարծ հերոսը գիտակցում է, որ նա ապրում է վիդեոխաղում: Այստեղ կերպարներն անում են ինչ ուզում են, և միայն նա կարող է աշխարհը փրկել մահից:

8Ուրվական որսացողներըժառանգներ/ Охотники за привидениями: Наследники/Ghostbusters: Afterlife

ԱՄՆ, 2020 թվական։

Ֆանտաստիկա, սարսափ, կատակերգություն:

Պրեմիերան՝ հուլիսի 9-ին:

2016 թվականին դասական շարքը վերսկսելու ձախողումից հետո գործը ստանձնեց առաջին ֆիլմի ռեժիսորի որդին: Ստեղծողները պլանավորում են պատմել ուրվականների որսորդների նոր խմբի մասին: Խոստումնալից է նաև առաջին ֆիլմերից ծանոթ դերասանների հայտնվելը, այդ թվում ՝ Բիլ Մյուրեյը և Դեն Այրոյդը:

9Բիլ և Թեդ/ Билл и Тед/Bill & Ted Face the Music

ԱՄՆ, 2020 թվական։

Արկածներ, կատակերգություն:

Պրեմիերան՝ օգոստոսի 20-ին:

Կիանու Ռիվզը վերադառնում է այն դերին, որը ժամանակին նրան դարձրեց երիտասարդական կատակերգությունների հերոս: Երկու ընկերներ, որոնք արդեն ծերացել և կործանել են իրենց կյանքը, կրկին սկսում են ճանապարհորդել տարբեր դարաշրջաններով: Տիեզերքը փրկելու համար նրանք շտապ պետք է ռոք հիթ գրեն: Հերոսներին ուղեկցում են իրենց դուստրերը:

10 King’s man սկիզբը/ King’s man: Начало/The King’s Man

Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2020 թվական։

Արկածներ, մարտաֆիլմ, կատակերգություն:

Պրեմիերան՝ սեպտեմբերի 18-ին:

Կատակերգական մարտաֆիլմի հայտնի շարքի նախաբանը պատմում է Մեծ Բրիտանիայի առավել գաղտնի ծառայության հիմնադրման մասին: Սյուժեն կանդրադառնա երիտասարդ արիստոկրատին, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փորձում է օգնել իր երկրին:

Մեկ այլ ժամանակի պատճառով ծանոթ կերպարների գործողությունները հանդիսատեսը չի տեսնի, բայց նկարում կհայտնվեն Դանիել Բրյուլը և Ռալֆ Ֆիայնեսը: Իսկ ուելսցի դերասան Ռայս Էվանսը կխաղա Գրիգորի Ռասպուտի դերը:

11 Ուղևորություն դեպի Ամերիկա 2/ Поездка в Америку 2/Coming 2 America

ԱՄՆ, 2020 թվական։

Կատակերգություն:

Պրեմիերան՝ դեկտեմբերի 17-ին։

Եվ շատ հին ֆիլմի ևս մեկ շարունակություն: Էդի Մերֆին վերադառնում է աֆրիկյան երկրի թագաժառանգի կերպարին, ով իր սերն էր գտել Միացյալ Նահանգներում: Այս մասում նա պետք է վերադառնա Ամերիկա, քանի որ իր վաղուց կորած որդին ապրում է այնտեղ:

Սիրարփի Աղաբաբյան