
Ինչպե՞ս հեշտ վերադառնալ աշխատանքի սովորական ռեժիմի ամանորյա տոներից հետո: Որոշ օգտակար խորհուրդներով կիսվել է ՌԻԱ Նովոստին:
Առաջին հերթին, խորհուրդ է տրվում աշխատանքի նախօրերին տաք լոգանք ընդունել, որը կօգնի շուտ արթնանալ և թարմ վիճակում լինել:
Խորհուրդ է տրվում նաև աշխատանքից առաջ մեկ բաժակ կանաչ թեյ խմել մեկ կտոր շոկոլադով. դա ևս թարմություն կհաղորդի և օգտակար կլինի անոթային համակարգի համար:
Լավ գաղափար է նաև աշխատանքի գնալ ոտքով. այդպես դուք վերջնականապես կարթնանաք աշխատանքային օրվա սկզբից առաջ:
Աշխատանքի առաջին օրերին պետք չէ ծանրաբեռնվել, իսկ կարևոր գործերը թողեք հետո:
Մասնագետները խորհուրդ են տալիս նաև չանտեսել սեզոնային հիվանդությունները և հաճախ օդափոխել տարածքը, լվանալ ձեռքերն ու չհամբուրել գործընկերներին: