
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին հովազային պրինտով զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիան զգեստը համադրել է սպիտակ, երկարաճիտ կոշիկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, սեւ պայուսակ ընտրել։ «Պարող տունը համարվում է պարող զույգի ճարտարապետական փոխաբերություն, կատակով նաեւ անվանում են Ջինջեր եւ Ֆրեդ՝ Ջինջեր Ռոջերս եւ Ֆրեդ Ասթեր զույգի պատվին: Գլանաձեւ հատվածներից մեկը, որն ուղղակի ձգված է դեպի վեր, խորհրդանշում է տղամարդուն (Ֆրեդ), իսկ երկրորդ հատվածը վիզուալ կերպով հիշեցնում է կանացի կազմվածք»,- հրապարակումը մակագրել է Լիա Զախարյանը։