Այս տարի խորհուրդ է տրվում անտեսել դիետաներն ու անցնել հավասարակշռված, առողջ սննդակարգի։ Ահա մի քանի դիետա, որոնք հանրահայտ էին անցյալում, բայց որոնց չարժե հետևել 2020 թվականին։
Ընդհատումներով պաս
Օրվա որոշակի ժամերին սնունդ ընդունելը մեծ ուշադրություն է գրավել 2019 թվականին, բայց ընդհատվող պասը իրականում այնքան էլ գործնական պլան չէ, ավելին, որոշ դեպքերում կարող է անգամ վտանգավոր լինել, ինչպես հավաստիացնում է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Էբի Լանգերը։
«Չկան լավ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ սննդի նման ոչ մեծ քանակության ընդունումները կարող են դրական ազդեցություն ունենալ առողջության վրա»,- ասել է մասնագետը։
Առանց ածխածինների դիետա
Ածխածինները «վառելիքի» հիմնական աղբյուրն են մեր օրգանիզմի համար։ Եվ թեև դրանցից հրաժարվելը, գուցե, իրոք կօգնի նիհարել, բայց և կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։
«Մեր ուղեղը և մեր մկանները չեն կարող օպտիմալ գործել առանց գլյուկոզայի»,- բացատրել է Լանգերը։
Սննդաբանը հույս ունի, որ 2020 թվականին մարդիկ կսկսեն ավելի լավ հասկանալ «օգտակար ածխածինների» (մրգեր, բանջարեղեններ և չզտված հացահատիկեղեն) և նրանց միջև տարբերությունը, որոնք վնասակար են (սպիտակ հաց կամ քաղցր փաթիլներ և այլն)։
Առանց գլյուտենի դիետաներ
Մարդկանց, ովքեր չեն մարսում գլյուտենը, խորհուրդ է տրվում բացառել այն սննդաբաժնից, բայց այդ մարդիկ իրականում շատ չեն։ Մնացած բոլորին հակացուցված է հրաժարվել գլյուտենից։
«Սննդամթերքների մի ամբողջ խմբի բացառումը լավ ընտրություն չէ, եթե դրա համար բժշկական ցուցումներ չունեք»,- ասել է մասնագետը։
«Օրգանիզմի մաքրում հյութերով»
Օրգանիզմը, հակառակ տարածված առասպելների, «մաքրելու» (մանավանդ հյութերով) հարկ չկա։ Այդ ահավոր առասպելները պետք է մնան անցյալում, հավաստիացնում են մասնագետները։ Նորմալ գործունեության համար օրգանիզմին հարկավոր է տարատեսակ սնունդ, իսկ հյութային դիետաներից վնասն ավելի շատ է, քան օգուտը։