
Ղարաբաղցի պատանի երգիչ Միշան (Միխայիլ Գրիգորյանը) Instagram–ում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել հայտնի արտիստ Ֆիլիպ Կիրկորովի հետ։
Տաղանդավոր տղան հրապարակման տակ զվարճալի գրառում է արել. «Նրան ռուսական էստրադայի արքա են անվանում, իսկ ինձ` հաճախ ռուսական էստրադայի արքայազն։ Վերջերս Մոսկվայում էի երգում նույն բեմահարթակում, որտեղ էլ մենք ծանոթացանք»։
Իսկ ինչ–որ մեկը նախազգուշացրել է տղային. «Նրա նման մի՛ եղիր, Միշենկա»։ Միևնույն ժամանակ բաժանորդներից մեկը նկատել է` «Արյունը ջուր չի դառնա», հավանաբար, ակնարկելով Ֆիլիպ Կիրկորովի հայկական արմատների մասին։
https://www.instagram.com/p/B7GVcqUhjDi/?utm_source=ig_embed