Բրեդ Փիթը, ելույթ ունենալով ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի պարգեւների հանձնման արարության ժամանակ, հայտարարել Է, որ չի նկարահանվելու «Օուշենի տասնմեկ ընկերների» շարունակության մեջ: Այդ մասին հայտնել Է Independent-ը:
«Կյանքի իմ նպատակներն այժմ շատ պարզ են: Լինել երջանիկ, առողջ եւ ջանալ չհայտնվել ֆինանսական այնպիսի իրավիճակում, երբ ես ստիպված լինեմ նկարահանվել «Օուշենի տասնչորս ընկերներում»,-կատակել Է դերասանը:
Նա Կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ Է ստացել «Մեկ անգամ Հոլիվուդում…» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, որում մարմնավորել Է գլխավոր հերոսի կրկնորդին:
Բրեդ Փիթը նկարահանվել Է «Օուշենի տասնմեկ ընկերներում» (2001 թ.) եւ նրա երկու սիքվելում՝ ռեժիսոր Սթիվեն Սոդենբերգի ղեկավարությամբ:
Վերջին ժամանակներս դերասանն սկսել Է ավելի խիստ մոտենալ դերերի ընտրությանը եւ ավելի շատ ժամանակ հատկացնել պրոդյուսերական նախագծերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: