
Եվգենի Պետրոսյանի նոր կինը՝ Տատյանա Բրուխունովան, խոստացել է նրան հինգ երեխա պարգևել։ Այդ մասին նա հայտարարել է ի պատասխան օգտատերերից մեկի, որը մեկնաբանել է նրա Instagram-յան հրապարակումը։ Մեկնաբանություններում հետեւորդներից մեկը գրել է. «Տատյանա, հինգ երեխա լույս աշխարհ բեր Պետրոսյանի համար»։ Բրուխունովան իրեն չի կորցրել ու պատասխանել է. «Հի՞նգ։ Շնորհակալություն։ Կաշխատենք այդ ուղղությամբ»։