Կինը մեկ տարում երկու զույգ երկվորյակներ է ունեցել
Advertisement 1000 x 90

Կինը մեկ տարում երկու զույգ երկվորյակներ է ունեցել

Ալեքսանդրիա Ուոլինսթոնն ամերիկյան Ուեսթ Փալմ Բիչ քաղաքից (Ֆլորիդայի նահանգ) մեկ տարում երկու զույգ երկվորյակներ է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է WPTV-TV հեռուստակայանը։

2019 թվականի մարտին Ալեքսանդրիան երկվորյակներ է ունենում, որոնց անվանում է Մարկ և Մալախի։ Իսկ մայիսին իմանում է, որ նորից հղի է, և նորից՝ երկվորյակներով։ Դեկտեմբերի 27-ին լույս աշխարհ են գալիս Քայլենը և Քալեբը։

Վերջերս Ուոլինսթոնն իմացել է, որ ժամանակին իր տատիկը նույնպես եկվորյակներ է ունեցել, բայց երեխաները մահացել են ծնվելուց հետո։

«Նրանք ասես ինձ են ուղարկել այդ երեխաներին երկնքից»,- ասել է Ալեքսանդրիան։

Երկվորյակներից բացի Ալեքսանդրիան 3 տարեկան աղջիկ ունի։

«Անկեղծ ասած, նա բավական բարդ բնավորություն ունի։ Ես ասես դաստիարակել եմ ոչ թե մեկ, այլ միանգամից երկու երեխայի»,- ավելացրել է ամերիկուհին։

Հունվարի 6-ին Քալեբին դուրս են գրել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքից, բայց նրա եղբայրը՝ Քայլենը, առայժմ բժիշկների հսկողության տակ է։

med.news.am