Twitter-ը թողարկում է նոր «Promoted Trend Spotlight»-ը Expore tab-ում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Twitter-ը թողարկում է նոր «Promoted Trend Spotlight»-ը Expore tab-ում

Twitter-ը հայտարարել է իր նոր «Promoted Trend Spotlight»-ի մասին, որը թույլ է տալիս գովազդատուներին «վարձել» Twitter-ի վերին հատվածի Explore tab-ը։

«Promoted Trend Spotlight»-ը, Twitter-ի «Promoted Trend ads»-ի նման (որը հայտնվում է Twitter-ի Trends list-ում 24 ժամ տևողությամբ գովազդներով) 6 վայրկյանանոց վիդեոների, GIF-երի ինչպես նաև ստատիկ նկարների հնարավորություն է տալիս։

Այս գովազդները հայտնվում են «Explore tab»-ի վերին հատվածում՝ ամեն օր, յուրաքանչյուր օգտատերի առաջին երկու այցելությունների ժամանակ։ Գովազդը 2 անգամ դիտվելուց հետո վերադառնում է ստանդարտ «Promoted Trend» դիրքին։

Դեռևս «Promoted Trend Spotlight» գովազդները հասանելի են ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ճապոնիայի բոլոր գովազդատուներին։ Սակայն Twitter-ը նաև նշել է, որ եկող ամիսների ընթացքում այն հասանելի կդառնա ևս 12 երկրներում, ներառելով Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Սաուդիան Արաբիան, Հարավային Կորեան, Իսպանիան և Թայլանդը։

romarketing.am