Արգելակի հեղուկը թունավորում է օդն ու վտանգ ներկայացնում առողջության համար: Այդ մասնիկները վնասում են իմունային համակարգն ու բարձրացնում թոքերի վարակի ռիսկը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Metallomics-ում, հաղորդում է The Daily Mail-ը:
Գիտնականների տվյալներով՝ օդի մեջ արգելակի հեղուկի ակտիվացման արդյունքում արտանետվում են ինչպես մարդու առողջության համար վնասակար մասնիկներ, այնպես էլ արտանետվող գազ: Թոքերի, սրտի և ուղեղի վրա արտանետվող գազի վնասակար ազդեցության մասին հայտնի է վաղուց, ինչը չի կարելի ասել արգելակի հեղուկի հետ կապված ռիսկերի մասին: Այժմ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ արգելակի հեղուկից ստացվող մասնիկները կարող են թուլացնել մարդու իմունային համակարգը և օրգանիզմն ավելի խոցելի դարձնել վտանգավոր թոքային վարակների նկատմամբ:
Գիտնականները ստուգել են, թե ինչպես են ազդում հեղուկի մեջ պարունակվող մետաղները: Պարզվել է, որ այդ մետաղները բջիջներն ավելի դիմակայուն են դարձնում վարակիչ մանրէների տարածման դեմ: Հետազոտողներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ արգելակի հեղուկի փոշին նպաստում է այսպես կոչված «Լոնդոնի կոկորդի» զարգացմանը՝ մշտական հազ, մրսածություն և կոկորդի լցվածության զգացում:
Եվս մեկ գիտնական նշել է, որ ավտոմեքենաներից «զրոյական արտանետումներ» չկան բնության մեջ, քանի որ դրանց քանակության սահմանափակման պայքարի ցանկացած միջոց չի կարող արմատապես լուծել խնդիրը: Սակայն վերջին տարիներին մարդկությունը պայքարում է հենց ավտոմոբիլային արտանետումների դեմ՝ գրեթե ամբողջությամբ անտեսելով արգելակի հեղուկը, ինչը բավականին խնդրային է: