
Ժաննա Լևինայի ինստագրամյան կատակը. «Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվել են արքունական արտոնություններից: Դարդ եմ անում… սուրբ տեղը դատարկ չպետք է մնա՛: Վազեվազ հասնեմ անձնագրային, անունս փոխեմ, դառնամ Մեգան, դե՝ Գարիկ-Հարրին տնից է, արտասանության հարց է, Լոնդոնի վիզա ունենք՝ աշխարհը չունի: Մի երկու կովկասյան թունդ հաճոյախոսություն առ Նորին Գերազանցությունը, մեկ էլ՝ հոպ, մեր երկրի ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններն էլ կջերմանան ու՝ Մեծ Բրիտանիան կընդգրկվի Ռուսաստանի կազմում: Հա բա, եթե նման բան թերակղզու դեպքում եղավ, ինչու պետք է կղզու դեպքում չլինի…»:
https://www.instagram.com/p/B7K-IzdnjVd/