Որոշ մթերքներ թվում են օգտակար և առողջակար, սակայն իրականում դրանց մեջ կան շատ վնասակար նյութեր, այդ թվում՝ շաքար:
Յոգուրտ
Առանց հավելումների հունական յոգուրտը, իհարկե, օգտակար է առողջության համար, սակայն նույնը չի կարելի ասել քաղցր յոգուրտների մասին, որոնք այսօր վաճառվում են գրեթե բոլոր խանութներում: Դրանց մեջ կան շատ արոմատիզատորներ և շաքար:
«Գտեք յոգուրտ, որը պարունակում է մեկ չափաբաժնում առնվազն 20 գրամ շաքար: Կամ գնեք սովորական հունական յոգուրտ և դրան ավելացրեք թարմ մրգեր»,- խորհուրդ է տալիս Today Show NBC դիետայի հարցով փորձագետ և Nourish Snacks-ի հիմնադիր Ջոյ Բաուերը:
Իսկ եթե յոգուրտը շատ թթվաշ համ ունի, դրան կարելի է մեկ գդալ մեղր ավելացնել:
Սպորտային խմիչքներ և մրգահյութեր
Մարզումների հետո այսպես կոչված սպորտային խմիքներ կամ նույնիսկ սովարական մրգահյութեր խմելը վատ գաղափար է: Հարվարդի համալսարանի մասնագետների տվյալներով՝ նման հյութերի միայն մեկ չափաբաժինը կարող է պարունակել 5 թեյի գդալ շաքար: Փաթեթավորված նարնջի հյութն ավելի վատ է, դրանում պարունակվում է 10 թեյի գդալ շաքար:
Կետչուպ
Կետչուպն օգտակար է դրա մեջ պարունակվող հակաօքսիդանտների շնորհիվ, եթե, իհարկե, այն պատրաստված է իրական լոլիկներից: Սակայն խնդիրն այն է, որ կետչուպի մեջ շատ շաքար կա: Ընդամենը մեկ ճաշի գդալ կետչուպը պարունակում է 1 թեյի գդալ շաքար՝ օրական նորմայի 1/6 մասը: