«Հարսանիք թիկունքում»-ը էկրան կբարձրանա 2020թ. գարնանը: Այս մասին հատնում են Գյումրու պետական դրամատիկական թատրոնից։
Թատրոնում արդեն մեկնարկել են ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները։ Դրանք իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
2018թ-ին բեմ բարձրացած ներկայացումը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում, որը հնարավորություն կունենան դիտելու նաև սփյուռքի մեր հայրենակիցները։
«Հարսանիք թիկունքում» պիեսի բեմադրությունը մեր ժամանակների հերոսների մասին է:
Ամբողջությամբ՝ armradio.am