Պետությունների ղեկավարները սեփական ինքնաթիռներն ունեն։ Սա ոչ միայն քմահաճություն է, այլև անվտանգության միջոց։ Anews.com կայքը ներկայացրել է 5 երկրների ղեկավարների ինքնաթիռները։
Անգելա Մերկել
2011թ. Lufthansa ընկերությունը Գերմանիայի կանցլերին հատկացրեց Airbus A430 լայները։ Լայները ստացել է առաջին կանցլերի՝ Կոնրադ Ադենաուերի անունը։ Իհարկե, ինքնաթիռն ունի անհրաժեշտ ամեն բան վիպ ուղևորի համար՝ ննջասենյակ, լոգասենյակ, աշխատասենյակ, խորհրդակցական սենյակ 12 անձի համար։ Ինքնաթիռը հագեցած է անվտանգության համակարգերով, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանությամբ։ Առանց վերալիցքավորման այն կարող է անցնել 13.500 կմ։
Դեյվիդ Քեմերոնի էկոնոմ ինքնաթիռը
Մինչև վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետին կարելի էր հանդիպել էկոնոմ դասի ինքնաթիռով, որում նա իր թիկնապահի հետ չիպս էր ուտում։ Այժմ արդեն նրա թռիչքների համար հատկացվել է Airbus A330 ինքնաթիռը։ Այն կառավարությունը ձեռք է բերել 10 մլն ֆունտով։ Ինքնաթիռի կենտրոնական հատվածում 58 տեղ է հատկացված պատվիրակությունների համար։ Նախատեսված են նաև տեղեր լրագրողների համար։
Բարաք Օբամա
Բարաք Օբաման օգտվում է այն ինքնաթիռից, որը երկրի ղեկավարին հատկացվել է դեռ 1990թ.։ Boing VC-25-ը Boing 747-ի ռազմական մոդիֆիկացիան է, որի ինտերիերի մտահղացման հեղինակը Նենսի Ռեյգանն է՝ այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կինը։ Նախագիծն այնքան բարդ էր, որ Ռեյգանը չհասցրեց դրանից օգտվել. առաջին օգտվողը Ջորջ Բուշն էր։ Հետաքրքիր է, որ ինքնաթիռը նախատեսված է նաև «սև օրվա» համար։ Եթե բոլոր ցամաքային հրամանատարական կետերը վերացվեն, ինքնաթիռում կարող է կազմավորվել գլխավոր շտաբ նախագահի, պաշտպանության նախարարի և ռազմական ներկայացուցիչների համար։
Վլադիմիր Պուտինի շքեղ ինքնաթիռները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 6 ինքնաթիռ ունի։ 1996թ. երկրի ղեկավարի համար գլխավոր ինքնաթիռը Ил-96–300ПУ-ն է, որը Ил-96-ի մոդիֆիկացված տարբերակն է։ Պուտինի համար նոր ինքնաթիռ կառուցվեց 2003թ.։ Վերջին ինքնաթիռը մշակվել է 2013թ.։
Ֆրանսուա Օլանդ
AirbusA330-200 օդանավը Ֆրանսիայի նախագահը ստացել է 2010թ.։ Դրա թարմացումն արժեցավ 176 մլն եվրո։ Նախագահի տրամադրության տակ են նաև Falcon 7Х երկու ինքնաթիռները, որոնք օգտագործվում են ինչպես մոտ, այնպես էլ հեռավոր ուղևորությունների համար։
Iron Maiden ռոք խումբը ժամանել է Շվեյցարիա: Իսկ Մերկելն ու Օլանդը ժամանել են միասին երկաթգծի թունելի բացմանը: Հնչում է հետևյալ հաղորդագրությունը. «Հարգելի ուղևորներ, մեր թռիչքը մի քանի րոպեով հետաձգվում է, քանի որ Անգելա Մերկելի ինքնաթիռը արգելակվել է մեր ինքնաթիռի շարժիչի մոտ, – այսպես են օգտատերերը մեկնաբանել այս լուսանկարը»:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը