Հազվագյուտ հիվանդությամբ տղայի մաշկը նմանվել է օձի մաշկի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հազվագյուտ հիվանդությամբ տղայի մաշկը նմանվել է օձի մաշկի

Հնդկաստանից 10-ամյա Ջագանաթը հազվագյուտ հիվանդությամբ է տառապում, որի պատճառով նրա մաշկը նման է օձի թեփուկների: Հարևանները նրան նույնիսկ «օձ մարդ» են անվանել:

The Daily Mail-ը հայտնում է, տղայի մաշկն այսպիսին է դարձել վաղ տարիքից, իսկ խնդրի պատճառը լամելյար իխտիոզն է՝ հազվագյուտ և անբուժելի հիվանդություն, որի դեպքում օրգանիզմը չի կարողանում արագ ազատվել հին բջիջներից: Տղան ստիպված է ժամը մեկ լոգանք ընդունել և մշտապես մաշկը խոնավեցնել հատուկ քսուքներով: Սա օգնում է մաշկի ճաքճքում թույլ չտալու համար, որն ուժեղ ցավ է առաջացում:

Մաշկը Ջագանաթի մարմինն այնքան ուժեղ է ձգում, որ քայլելն անգամ ցավ է պատճառում: Նա ստիպված է օգտագործել տեղաշարժը հեշտացնող հատուկ ձեռնափայտ: Նրա ֆերմեր հայրը միջոցներ չունի լիարժեք բուժման համար, որը երեխայի վիճակը զգալիորեն կթեթևացներ: Տղամարդն անգամ որդուն հիվանդանոց տանելու փող չունի:

Լամելյար իխտիոզն ախտորոշվում է 200 հազար մարդուց մեկի մոտ, այս պահին հայտնի է այս հիվանդության ավելի քան 20 տեսակի մասին: Դրա պատճառը գենետիկ արատն է, որը մարդու մաշկի վերականգնման արագությունը կա՛մ մեծացնում է, կա՛մ դանդաղեցնում: Երկու դեպքում էլ մաշկը ծածկվում է ձկան թեփուկներին շատ նման ինչ-որ բանով: Ներկայումս հիվանդությունն անբուժելի է համարվում:

news.am