17-ամյա աղջիկը ծիծաղելու ժամանակ կորցնում է գիտակցությունը
Advertisement 1000 x 90

17-ամյա աղջիկը ծիծաղելու ժամանակ կորցնում է գիտակցությունը

Անգլիական Շեֆֆիլդ քաղաքից 17-ամյա Բիլի Հոջսոնը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով ծիծաղելու ժամանակ կորցնում է գիտակցությունը:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, աղջկա մոտ կատապլեկսիա է՝ նարկոլեպսիայի հազվագյուտ բարդացում: Ծիծաղելու ժամանակ աղջկա մկանները թուլանում են, եւ նա կարող է ընկնել: Հանկարծակի պարալիչը կարող է տեղի ունենալ ոչ միայն ծիծաղի, այլ նաեւ հրճվանքի, ջղայնության եւ նույնիսկ զարմանքի պատճառով:

Այդ հիվանդության պատճառով Բիլին փորձում է քիչ շփվել ընկերների հետ, որոնք սիրում են շատ կատակել: Երբ նրա մոտ փորձում են կատակել, Բիլին ամբողջ ուժով փորձում է դեմքի լուրջ արտահայտություն պահպանել: Նրան շրջապատողները ոչ միշտ են դա ադեկվատ ընկալում, նույնիսկ եթե իմանում են նրա հիվանդության մասին:

Կատապլեկսիայի նոպաները կարող են մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե տեւել: Նման խանգարումներով մարդիկ նման նոպաներ են ունենում տարեկան մի քանի անգամ, ոմանք՝ օրական մի քանի անգամ: Հիվանդությունը կարելի է վերահսկել հանգստացնող դեղերի միջոցով, սակայն դրանք չի կարելի օգտագործել ամբողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով նման մարդկանց համար լավագույն միջոցը ուժեղ էմոցիաներից խուսափելն է:

news.am