Մեծ Բրիտանիայի Vinеrs ընկերությունը, որը սեղանի սպասքներ Է արտադրում, սկսել Է վաճառել խոհանոցային դանակներ բութ ծայրերով: Այս կերպ արտադրողն առաջարկել Է պայքարել հանցավորության դեմ, ինչի մասին հաղորդել Է Insider-ը:
Vinеrs-ի ներկայացուցիչները ճշտել են, որ դանակների նոր շարքն ստեղծվել Է ի պատասխան երկրում սառը զենքի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճող վիճակագրության: Քառակուսի ծայրն ունակ չԷ ծակելու մաշկը, հավաստիացրել Է արտադրողը:
Ընկերությունում նշել են, որ վերջին մեկ տարում Մեծ Բրիտանիայում դանակներից եւ այլ ծակող առարկաներից օգտվել Է 44 հազար հանցագործ: Դանակահարության վերքերի զոհ Է դարձել 285 մարդ: Ցուցանիշը դարձել Է ամենաբարձրը 1946 թվականից ի վեր: Միացյալ Թագավորության իշխանությունները վերանայել են օրենքը եւ խոհանոցի դանակները հավասարեցրել են հարձակողական զենքին: Դրանից հետո շատ խանութներ հրաժարվել են դանակներ վաճառելուց: