Բեթհովենը լսողությունը կապարից թունավորման պատճառով է կորցրել․ բժիշկներ
Advertisement 1000 x 90

Բեթհովենը լսողությունը կապարից թունավորման պատճառով է կորցրել․ բժիշկներ

Երգահան Լյուդվիգ Վան Բեթհովենը լսողությունը կապարից թունավորման հետևանքով է կորցրել, ինչպես կարծում են իտալացի բժիշկները՝ Պադուանի համալսարանից։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այսպիսի տեսություն մասնագետներն առաջ են քաշել այն բանից հետո, երբ կլինիկա է դիմել նման ախտանիշներով պացիենտուհի։ Նրա բողոքները շատ են հիշեցրել երգահանի նշանները։ Արյան և մեզի անալիզը ցույց էտվել կապարի՝ թունավոր մետաղի պարունակության բարձրացում։ Այն պացիենտի օրգանիզմ է ընկել հին թավայից, որի վրայից մաքրվել է պաշտպանական կերամիկական շերտը։

Ինչպես հայտնի է, Բեթհովենը լսողությունը սկսել է կորցնել 1796թ․, կյանքի 26-րդ տարում։ Մինչև 1811թ․ նա լիովին խլացել է։

2005թ․ գիտնականները կատարել են Բեթհովենի մազերի և գանգի բեկորի անալիզ և կապարի մեծ խտություն են հայտնաբերել։ Նրա օրգանիզմ կապարը կարող էր ընկնել գինու հետ, բացի այդ՝ Բեթհովենի սիրելի գավաթը մասամբ կապարից էր պատրաստված։

med.news.am