
Շաքարն ազդում է իրական թմրանյութի նման՝ զգուշացնում են Օրխուսի համալսարանի գիտնականները:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այդ ազդեցությունով կարելի է բացատրել այն, թե ինչու է շատերի մոտ քաղցր ուտելու ցանկություն առաջանում: Գիտնականներն ուղեղի փոփոխություններ են հայտնաբերել խոզերի մոտ, որոնց ուղեղը շատ նման է մարդկանց ուղեղին:
Փորձի շրջանակում 12 օրվա ընթացքում յոթ խոզ օրական ստացել է երկուական լիտր շաքարաջուր: Խոզերի ուղեղի սքանավորված պատկերը ցույց է տվել լուրջ փոխփոխություներ ուղեղի դոֆամինային և օփիոիդ համակարգերում: Փաստացի օփիոդ համակարգը, որը կապված է բարօրության և հաճույքի հետ, ակտիվացել է առաջին օրվանից:
Ստացվում է, որ շաքարն ուղեղի վրա ազդում է նույն այն սխեմայով, ինչ և թմրամիջոցները: Այն ազատում է նեյրոտրանսմիտերները՝ դոֆամինը և օփիոիդները: