Ծննդօգնությունը Եղվարդում դեռ հնարավոր է, Աչաջրում՝ անհնար: Նախարարությունը փակում է սահմանամերձ մարզի ծննդատունը:
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանին զինվոր է վիրավորվել: Արթուր Մեժլումյանը տեղափոխվել է Երեւանի կենտրոնական հոսպիտալ: Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հափշտակվել է մոտ 80 տոննա ավիավառելիք:
Ազգային անվտանգության ծառայության հերթական բացահայտումը: Փաշինյանը երկրում կոռուպցիոն տերերով հեռուստաալիքներ է տեսնում: «Մեդիա պաշտպանը» կոչ է անում Հայաստանի վարչապետին կոռեկտ լինել: Անասուններին միայն սպանդանոցներում մորթելու որոշում կա, բայց ամեն համայնքում գոնե մեկ սպանդանոց չկա: Մսագործները կառավարություն են եկել:
Գազի գինը հնարավոր է բարձրանա: «Գազպրոմ-Արմենիան» կարող է հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Մի խումբ անձինք ՍԴ անդամներին վաղ թոշակ առաջարկող օրենքն ընդունել են՝ ելնելով իրենց նեղ անձնական, քաղաքական շահերից: Ազգային հակակքոռուպցիոն խորհուրդի եզրակացությունն ու գրությունը՝ ուղղված գլխավոր դատախազին: Մարտի 1-ի գործի բոլոր նյութերը պաշտպանական կողմին չեն տրամադրվում: Քոչարյանի փաստաբանի բողոքը առաջին ատյանի դատարանը բավարարել է, դատախազությունը՝ բողոքարկել: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը մնում է ծանր: Նրա փաստաբանը վստահ չէ, որ ազատության մեջ գտնվող Գրիգորյանը կկարողանա ներկայանալ դատական առաջիկա նիստին: Միխայիլ Միշուստինը՝ Ռուսաստանի վարչապետ:
Պետդուման հաստատեց Վլադիմիր Պուտինի առաջադրած թեկնածուին: Եւ տորթ, ծաղիկներ՝ հոբելյանի հետ կապված: Նարեկ Մալյանը մեկ տարվա մեջ 100-րդ անգամ այցելում է քննիչներին: