Ավելորդ քաշից ազատվելը կարող է դժվարանալ, եթե օրգանիզմին չի բավարարում հանքանյութերի և վիտամինների մակարդակը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ սննդարար նյութերն օգնում են պաշտպանել օրգանիզմի աշխատունակությունը, արագացնել նյութափոխանակությունն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Երկաթ: Մարդիկ, ում արյան մեջ երկաթի մակարդակը ցածր է, հաճախ են հոգնածության զգացում ունենում: Երկաթն անհրաժեշտ է թթվածնի տեղափոխման համար, իսկ երբ դրա մակարդակը նորմայից ցածր է, բջիջները բավարար քանակով թթվածին չեն ստանում: Դա հանգեցնում է հոգնածության զգացման: Սննդակարգ ներառեք երկաթ պարունակող մթերք՝ կարմիր միս, սպանախ, ոսպ և այլն:
Կալցիում: Այս հանքանյութը կենսական կարևորություն ունի ոսկորների և մկանների համար: Կալցիումը կարգավորում է նաև զարկերակային ճնշումը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից, ավելացնել մկանային զանգվածը: Կալցիում պարունակում են քունջութը, ընդեղենը, սերմերը:
Քրոմ: Այս տարրը ևս օգնում է պահպանել մարմնի առողջ քաշը, մասնակցում է շաքարի յուրացմանը: Քրոմն օգնում է նվազեցնել շաքար օգտագործելու ցանկությունը:
Ցինկ: Ցինկը կարևոր է ախորժակի վերահսկման համար, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, վերահսկել ինսուլինի մակարդակը: Սննդակարգ ներառեք ձու, նուշ, դարչին, բրազիլական ընկույզ, ծովամթերք, տավարի միս:
Մանգան: Այս հանքանյութն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, անհրաժեշտ է ճարպերի մշակման, վահանաձև գեղձի առողջության պահպանման համար, ինչպես նաև որոշիչ նշանակություն ունի քաշի վերահսկման համար: Մանգան պարունակում են սպանախը, ընդեղենը, վարսակը, արքայախնձորը, կանաչ բանջարեղենը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը