Ինչպե՞ս խուսափել արբածությունից և նվազեցնել ալկոհոլի հասցրած վնասը: Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Նատտը կիսվել է մի քանի օգտակար խորհուրդներով:
Առաջին հերթին, մասնագետը խորհուրդ է տալիս շամպայն չխմել, քանի որ դրա պղպջակներն արագացնում են արբածության սկսվելը: Բացի այդ, եթե դուք պատրաստվում եք գինի և գարեջուր խմել, ավելի լավ է սկսել գարեջրից, գրում է The Daily Mail-ը: Մասնագետի խոսքով՝ գարեջուրը ստամոքսում շատ տեղ կզբաղեցնի և թույլ չի տա, որպեսզի շատ գինի խմեք:
Երկու սպիրտային խմիչքներից հետո կարելի է անցնել առանց ալկոհոլի խմիչքների: Դա նաև թույլ կտա վերահսկել արբածության աստիճանը: Բացի այդ, եթե դուք երեկույթի եք գնում, ապա ավելորդ չի լինի պայմանավորվել ընկերների հետ՝ կապված սպիրտայինի օգտագործման ծավալի հետ, և միջոցառման ժամանակ չբացել նախապես պլանավորածից ավելի շատ շիշ:
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս աղի ուտելիքները չհամադրել սպիրտայինի հետ: Փորձագետը հիշեցնում է, որ սպիրտայինը կարող է վնաս հասցնել ուղեղին և լյարդին, ինչպես նաև հոգեկանին և պահվածքին: