Մարդու առողջության համար ամենավնասակար մթերքներից մեկը շաքարն է՝ պնդում է սննդաբան Մարինա Մակիշին: Քաղցրից վնասը նվազեցնելու համար ռաֆինացված շաքարը խորհուրդ է տրվում փոխարինել ստեվիայով:
Ռոսիյսկայա գազետա-ի հաղորդմամբ՝ սուրճի փոխարեն կարելի է ցիկորի օգտագործել:
Ինչ վերաբերում է կաթնամթերքներին, կովի կաթը բուսականով փոխարինել մասնագետները խորհուրդ չեն տալիս, քանի որ վերջինի մեջ կալցիում չկա: Մեծահասակ մարդուն բավական է օրական 1-2 բաժակ կաթի օգտագործումը: Այլ կաթնամթերքներ՝ կեֆիրը, յոգուրտը, կաթնաշոռը. խորհուրդ է տրվում ընտրել ոչ շատ յուղային, բայց և ոչ էլ ամբողջությամբ անյուղ կաթնամթերքներ:
Սպիտակ հացը ևս վնասակար մթերք է: Այն մեծացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Խորհուրդ է տրվում սպիտակ հացը փոխարինել ամբողջահատիկ հացով կամ փոքր հացով:
Օրգանիզմի վրա միևնույն արդյունքն են ունենում բոլոր հավկիթները, այդ պատճառով մեկից հրաժարվելը և մյուսն օգտագործելն իմաստ չունի: Նույնը կարելի է ասել նաև ցանկացած ձևով կարագի մասին (սովորական կամ հալված): Սակայն պետք է հաշվի առնել այն, որ տաքացման դեպքում կարագը քաղցկեղածիններ է արտադրում, իսկ հալվածը զուրկ է վիտամին А-ից:
Սև և կանաչ թեյերն իրականում նման են միմյանց: Երկուսն էլ ունեն հակաօքսիդանտ հատկություն, բարձրացնում են տոնուսը, այդ պատճառով երկուսն էլ երեկոյան օգտագործել խորհուրդ չի տրվում: