Եթե դու իսկապես սիրահարված չլինես ինքդ քեզ, քեզ ոչ ոք չի սիրի:
Դպրոցում ստացած կապտուկները, վիրավորանքներն ու նախանձն այնպիսի վերքեր չեն թողնում, որքան հասուն կյանքը: Լաց եղիր պատանի տարիքում, պայքարիր հասուն ժամանակ:
Եթե քո կյանքում լինի տղամարդ, ում դու չես կարողանա սիրել, բայց դուք երեխաների պես կկարողանաք միմյանց հետ ընկերություն անել, անկեղծորեն գնահատիր ու փայփայիր նրան և ոչ ոքի մի պատմիր նրա մասին: Դուք միմյանց պետք կգաք ամենադժվարին ժամանակներում:
Մի կապվիր իրերի ու փողի հետ, դրանք դու կարող ես կորցնել մի րոպեում:
Իմացիր, որ քո բոլոր ընկերուհիները քո թիկունքում քեզ քննարկում են: Մի մտածիր դրա մասին: Պարզապես կարողացիր դա միացնել քո գլխում, ինչպես ռադիո:
Եթե գիտես՝ ինչ ասել, ասա: Չգիտես՝ լռիր կամ ժպտա:
Քո կյանքի իրական խնդիրն աշխարհի վերջն է: Միայն այդ ժամանակ դու ժամանակ չես ունենա որևէ բան փոխելու:
Թույլ մի տուր, որ միայն սերը դառնա սիրելիիդ հետ քո հարաբերությունների գագաթնակետը:
Երբեք մի վազիր տղամարդկանց հետևից: Իսկական տղամարդը որսորդ գայլն է: Դու չպետք է քո կյանքը կապես ճագարների հետ:
Նույնիսկ, երբ դժվար է, կարողացիր քո մեջ ուժեր գտնել՝ «ոչ» ասել:
Ընտանիքում ցանկացած վեճ պետք է վերածել ձեր ընտանիքը լավագույնի վերափոխելու ռացիոնալ փորձի: Պետք չէ վեճը վերածել սկանդալների կամ թշնամանքի:
Եթե քո ընտրյալի ծնողների տանը ոչ մի գիրք չկա, մոռացիր նրա մասին:
Ցանկացած սխալ, նույնիսկ ամենադաժանը, անգին փորձ է, որը կարող ես ստանալ միայն դու:
Երբ քո գլուխը դադարում է աշխատելուց, վստահիր կանխազգացմանդ: Այն հազվադեպ է վատ ծառայություն մատուցում:
Պարիր, քանի դեռ երիտասարդ ես: Երբ դու 30-ն անց ես, դա ավելի սարսափելի տեսք ունի, քան դու հիմա մտածում ես:
Միշտ աշխատիր ու գումար հավաքիր «սև օրվա» համար: Դա քեզ տղամարդուց անկախություն կտա ու վստահություն վաղվա ցանկացած օրվա հանդեպ:
Քո դստերը դաստիարակիր այնպես, որ նա կարողանա քեզ հետ խոսել աշխարհում ամեն ինչի մասին:
Գեղեցկությունը սեփական թերությունները թաքցնելու կարողությունն է:
Սովորիր հաճոյախոսություններ անել: Երբեմն բառերը բացում են ամենաբարդ ամրոցներն ու ծանր դռները մեր աշխարհում:
Մարդը, ով երբեք քեզ չի դավաճանի ու միշտ կսիրի, քո մայրն է: Հիշիր այդ մասին:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը