
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը երկրպագուներին հերթական անգամ ուրախացրել է ջերմ կադրերով։
Instagram-յան էջում հրապարակված կադրում Լուսինեն պատկերված է մայրիկի ու իր երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Կադրն արված է տոնածառի ֆոնին։ «Իմ ամենա-ամենա Մամա, ծնունդդ շնորհավոր։ Միշտ լինես այ սենց մեր կողքին։ Քեզ անսահման սիրում եմ Մամուլիկս», – հրապարակմանը կից գրել է գեղեցկուհին։