«Ես հայուհի եմ, նա` ադրբեջանցի». Սաթի Սպիվակովան պաշտպանել է Յուսիֆ Էյվազովին
Advertisement 1000 x 90

«Ես հայուհի եմ, նա` ադրբեջանցի». Սաթի Սպիվակովան պաշտպանել է Յուսիֆ Էյվազովին

Հայտնի ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը` Սաթի Սպիվակովան, Instagram–ի իր էջում գրել է ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի շուրջ ծավալված սկանդալի մասին։

Հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Հայտարարության համաձայն` համերգի կազմակերպիչները չեղարկել էին հայ երգչուհու ելույթը։

Փառատոնի կազմակերպիչներն էլ հայտարարություն տարածեցին` վստահեցնելով, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ SemperOpernball–ի կազմկոմիտեն նշեց, որ հավանաբար հայ երգչուհուն ներկայացնող Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալության հետ թյուրըմբռնում է եղել։ Իսկ երգչուհու գործակալը հայտարարեց, որ Մանթաշյանին իսկապես հրավիրել են։

Սպիվակովան, որի երակներով նաև հայի արյուն է հոսում, որոշել է պատասխանել «պատերազմի ճամփան բռնելու» բազմաթիվ կոչերին և այն մեղադրանքներին, թե ինչու է ինքը լռում «դրեզդենգեյթի» թեմայով։

«Արվեստն ընդհանրապես, իսկ երաժշտությունը հատկապես մեկ ազգության, մեկ դավանանքի և ունիվերսալ լեզվի տարածք է։ Քաղաքական գործիչների կողմից արդեն շիկացրած ազգամիջյան հողի վրա ատելություն սերմանելն ավելի հեշտ է, քան այրվող լուցկին հսկայական անտառի մեջտեղում գտնվող և բենզինով լցված բաց տարայի մեջ նետելը։ Ոչ ոք չի կարող իր կաշվի վրա ավելի ուժեղ զգալ գենետիկ թշնամանքի ցավը, քան մեր երկու ժողովուրդները, սակայն այդ ցավը բուժել է պետք, և այն կարելի է բուժել միայն սիրով ու հանդուրժողականությամբ, ուշադրությամբ և փոխըմբռնմամբ, իսկ գլխավորը` բանականությամբ` առանց սադրանքների տրվելու», – գրել է հեռուստահաղորդավարը։

Նա նշել է, որ Վլադիմիր Սպիվակովի հետ 37 տարվա համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ տեսել է, թե ինչպես են մեծ արտիստները (այդ թվում և իր ամուսինը) սադրանքների, ինտրիգների, անբարեխիղճ գործակալների, պրոդյուսերների ու տնօրենների բանսարկությունների զոհ դառնում։ Դրա հետևանքով ոչ միայն պայմանագրեր, այլև ազգության հետ որևէ կապ չունեցող և երկար տարիների ընկերական տանդեմներ են տապալվել։

«Եվ անկախ նրանից, որ ես հիանում եմ երիտասարդ հայ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանով, գիտակցում, որ այս կեղտոտ և ճղճիմ պատմության մեջ նա զոհ է, ուզում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին` հստակ իմանալով, որ նրան զրպարտել են և «քաշել»։ Ես հայուհի եմ, նա` ադրբեջանցի, և եթե դիտարկենք քաղաքական կոնտեքստում, ապա մենք հաստատ բարիկադների տարբեր կողմերում կլինենք։ Սակայն երբեք, որևէ արտիստի համար գործընկերոջ ազգությունը դեր չի խաղացել։ Նրանց անվան կողքին գրված է «արտիստ»։ Բոլոր արտիստները ԱՐՎեՍՏ անունը կրող մի մեծ երկրի քաղաքացիներ են», – գրել է հեռուստահաղորդավարուհին։

Սպիվակովան որոշել է վերջակետ դնել այս թեմային և բոլորին հորդորել է դադարեցնել անհեթեթ թեմայի քննարկումը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ մեկնաբանություններին չի պատասխանելու։ «Viva la Musica»,– գրառումը եզրափակել է հաղորդավարուհին։

View this post on Instagram

Отвечаю всем и сразу на многочисленные призывы встать «на тропу войны»,упрёки в том,что отмалчиваюсь по поводу «дрезденгейта»,рискуя навлечь ярость некоторых подписчиков: 1) Искусство вообще,а Музыка ,в особенности – Территория одной национальности,одного вероисповедания и универсального языка. 2) Посеять ненависть на ,уже раскалённой политиками, межнациональной почве легче,чем бросить горящую спичку в открытый бак с бензином посередине огромного леса. 3)Никто не способен на своей шкуре ощутить боль генетической вражды сильнее ,чем два наших народа,но эту боль нужно лечить,и лечить её можно только любовью и толерантностью,вниманием и пониманием ,а главное – разумом,не поддаваясь на провокации 4) За 37 лет жизни с Маэстро Спиваковым я много раз была свидетелем тому ,как большие артисты ,мой муж в том числе,становились жертвами провокаций,интриг и подковерной возни недобросовестных агентов,продюсеров,директоров ,секретарей ,в результате чего рушились,не только контракты ,но и многолетние дружеские тандемы,безотносительно к национальности! 5)Я верю только тому,чему являюсь свидетелем лично!И,при всём моём восхищении молодой армянской певицей Рузанной Манташьян, понимая,что в этой грязной и мелкой истории она – Жертва, я хочу защитить @yusif_eyvazov_official ,доподлинно зная,что его оболгали и подставили! 6)Я – армянка,он – азербайджанец ,и если рассматривать политический контекст ,мы точно будем по – разные стороны баррикад!Но,никогда,ни для одного артиста национальность коллеги не играла роли!В их «пятой графе» ,как на скрижали,написано – артист ! Все артисты – граждане одной безграничной страны ,под названием – ИСКУССТВО. И последнее : пишу этот пост не для того,чтобы вызвать тут «Девятый Вал»Айвазовского,не для того,чтобы «словить хайп» – ненавижу это понятие и не нуждаюсь в нём,а потому,что хочу призвать ВСЕХ успокоиться и прекратить обсуждать этот бред!!! Viva la Musica!P.S.не пытайтесь хамить,отвечать не стану

A post shared by Sati Spivakova (@satispivakova) on

armeniasputnik.am