Ծխելուց հիվանդի հրաժարվելը մեծացնում Է վիրահատության հաջողության շանսերը. ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Ծխելուց հիվանդի հրաժարվելը մեծացնում Է վիրահատության հաջողության շանսերը. ԱՀԿ

Ծխող մարդիկ հաճախ են տառապում հետվիրահատական բարդություններից, իսկ վնասակար սովորությունից հրաժարվելը մեծացնում Է առողջության արագ վերականգնման շանսերը: Այս եզրակացությունն արված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Նյուկասլի համալսարանի (Ավստրալիա) եւ Անեսթեզիոլոգների ընկերությունների համաշխարհային ֆեդերացիայի համատեղ անցկացված հետազոտության մեջ:

Ինչպես նշել Է ԱՀԿ-ն, մեկնաբանելով գիտական աշխատանքի արդյունքները, «չծխող մարդկանց համեմատությամբ ծխողները ենթակա են հետվիրահատական բարդությունների զգալիորեն ավելի մեծ ռիսկի, ներառյալ սրտի եւ թոքերի գործառույթների խանգարումը, վարակները, ինչպես նաեւ վերքերի ապաքինման գործընթացի դանդաղումը կամ խանգարումը»: Միեւնույն ժամանակ վիրահատությունից չորս կամ ավելի շաբաթ առաջ ծխելուց հրաժարվելը թույլ Է տալիս զգալիորեն նվազեցնել այդ ռիսկը եւ բարելավել վերականգնման դինամիկան վիրահատությունից հետո առաջին վեց ամիսներին:

Բացի այդ, ծխելը թողնողներին ավելի պակաս չափով են սպառնում անզգայացման բարդությունները: Գիտնականները պարզել են, որ ծխելուց հրաժարվելուց չորս շաբաթ անց առանց ծխախոտի անցկացրած յուրաքանչյուր հաջորդ շաբաթը բարեհաջող ելքի հավանականությունը մեծացնում Է 19 տոկոսով, քանի որ բարելավվում Է արյան մատակարարումը կենսականորեն կարեւոր օրգաններին: Ինչպես այդ կապակցությամբ նշել Է ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի բաժնի ղեկավար Վինայակ Պրասադը, «ոչ մեծ եւ ոչ բարդ վիրահատությունների տեղափոխումը ավելի ուշ ժամկետ, որպեսզի պացիենտին ժամանակ տրվի ծխելուց հրաժարվելու համար, վիրահատական միջամտության բարեհաջող ելքի գրավականն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: