Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Վալենտինա Տալիզինային շնորհավորել Է հոբելյանի առթիվ: Հեռագիրը հունվարի 22-ին հրապարակված Է Կրեմլի կայքում:
Թատրոնի եւ կինոյի ռուսաստանցի դերասանուհի Վալենտինա Տալիզինան հունվարի 22-ին նշում Է իր 85-ամյակը: «Դուք բազմաթիվ փայլուն, տաղանդավոր տողեր եք գրել հայրենական թատրոնի ու կինեմատոգրաֆի պատմության մեջ: Արվեստը գնահատողներին նվիրել եք խորը, յուրօրինակ դերասանական աշխատանքների հարուստ պատկերասրահ»,-ընդգծել Է նախագահը:
Վալենտինա Տալիզինան ծնվել Է 1935 թվականի հունվարի 22-ին Օմսկում: Ավարտվել Է Թատերական արվեստի պետական ինստիտուտը, Նիկոլայ Պետրովի արվեստանոցը: Տալիզինան գրեթե հիսուն դեր Է խաղացել ըստ համաշխարհային դասականների եւ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների բեմադրված ներկայացումներում՝: Դերասանուհու «ամենաթարմ» աշխատանքը դարձել Է գլխավոր դերը «Վասսա» ներկայացման մեջ, որը 2018 թվականին բեմադրվել Է գրող Մաքսիմ Գորկու ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:
Բացի այդ, Տալիզինայի հաշվին կա ավելի քան հարյուր կինո- եւ հեռուստաֆիլմ, որոնց թվում են ժողովրդականություն վայելող այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշը», «Հաջողության զիգզագը», «Աֆոնյա»-ն, «Ծերունի ավազակները», «Հետաքննությունը վարում են գիտակները», «Բարեխոսեք խեղճ հուսարի մասին», ինչպես նաեւ «Պետերբուրգի գաղտնիքները», «Ճակատագրի գծերը», «Դոստոեւսկի», «Եկատերինա» ժապավենները եւ շատ ուրիշներ: Դերասանուհին նաեւ մի քանի գրական նախագծերի հեղինակ Է հեռուստատեսությունում: Նա մասնակցում Է ռադիոնախագծերի, հանդես Է գալիս գրական-երաժշտական կոմպոզիցիաներով: