Ռեմբո մայրիկը․ Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը ապշեցնում է իր ֆիզիկական մարզավիճակով (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռեմբո մայրիկը․ Սիլվեստր Ստալոնեի 98-ամյա մայրը ապշեցնում է իր ֆիզիկական մարզավիճակով

Սիլվեստր Ստալոնեի մայրը, որը երկու տարուց 100 տարեկան է դառնում բավականին ակտիվ կյանք է վարում։

Կինն ակտիվորեն զբաղվում է սպորտով, գնում է գնումներ կատարելու, նվագում է ակորդեոն եւ դաշնամուր, երգում եւ սովորում է պարել չեչյոտկա:

https://www.instagram.com/p/B7hujOzHMbC/?utm_source=ig_embed

Մարզումների լուսանկարներն ու տեսանյութերը ամերիկացի աստղի մայրը պարբերաբար հրապարակում է իր միկրոբլոգում։

«Պիլատեսի իմ դասն անգերազանցելի էր։ Իսկ ինչո՞վ ես դու զբաղվել»,- Instagram-ում տեսանյութերից մեկին կից գրել է Ստալոնեի մայրը, որտեղ նրան հետեւում է գրեթե 24 հազար հոգի։

https://www.instagram.com/p/B59hzoqnoJI/?utm_source=ig_embed

Ժակլին Ստալոնեն պարբերաբար հրապարակում է Սիլվեստրի արխիվային լուսանկարները եւ զվարճալի կոլաժներ: Ժակլինն աստղաբան է եւ «Աստղերի ուժը. աստղագիտական ուղեցույց դեպի սուպերհաջողություն» գրքի հեղինակը։

style.news.am