Երեխաները ոչ թե դաստիարակության, այլ սիրո կարիք ունեն:
Երբ փոքր էին, ժամանակ չէինք հատկացնում նրանց համար, դրանի՞ց է… չէ՞ որ մանկությունը կյանքի ամենափխրուն հատվածն է:
Եվ, եթե առաջնահերթությունների շարքում առաջին տեղում սեփական հավակնություններն են, կարիերան, այդ դեպքում ի՞նչ իրավունք ունենք նրանցից պահանջել հավելյալ ուշադրություն, խնամք:
Երեխա լույս աշխարհ բերելը, ամեն ինչով ապահովելը, դեռ չի նշանակում ապահովել անմիջական սիրով և ջերմությամբ, կենդանի շփումով:
Դու՞ք էլ եք լսում այդ հարցը…
Երեխաներն ուզում են ամեն երեկո ինձ հետ թավալվել անկողնում, նրանք սիրում են ժամանակ անցկացնել մայրիկի հետ:
Ինչու՞:
…Երեխաներս 10, 7.5, 6 և 4 տարեկան էին:
Գիտե՞ք, թե ինչ էր ամեն երեկո 7-ամյա որդիս ինձնից ուզում, որ կողքը մի քիչ պառկեմ: Տխրում եմ, շատ եմ տխրում, որ ամեն անգամ ասում էի, թե՝ սիրելիս, միայն մեկ վայրկյան, բա՝ մնացածը, դեռ այնքա՜ն գործեր ունեմ անելու:
Հիմա նրա կարիքը շատ ունեմ, իսկ նա ճիշտ և ճիշտ կրկնում է իմ խոսքերը…
Ամենաերանելի գործն է՝ պառկել պստիկիդ կողքին…
all-4-woman.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը