Մոսկվայի կինոյի տանը տեղի ունեցավ ազգային «Սպիտակ փիղ» կինոմրցույթը: Հաղթողներին ընտրեց մրցույթի փորձագիտական խումբը: 2019-ի լավագույն ֆիլմը ճանաչվեց Կանտեմիր Բալագովի «Լողլողը» դրաման: Ֆիլմը նաև հաղթեց «Լավագույն օպերատոր» և «Լավագույն նկարիչ» անվանակարգերում:
«Լողլողը»
«Լողլողը» պատմում է հետպատերազմական Լենինգրադում ապրող երկու կնոջ մասին՝ բարձրահասակ և տգեղ Իի ու փոքրամարմին և ակտիվ Մաշայի: Նրանք ընդհանուր գաղտնիք ունեն և հետագա խաղաղ կյանքի սարսափելի ծրագիր:
Բալագովը նկարել է գեղեցիկ ֆիլմ այն մասին, թե ինչպես է պատերազմը կոտրում մարդկանց ու հետո հավերժ մնում նրանց մեջ:
«Եվս մեկ անգամ անչափ շնորհակալ ենք: Ցավոք, մինչև «Օսկար» մի քիչ չհասանք, սակայն հաջորդ անգամ»,- նշել է ֆիլմի նկարիչ Սերգեյ Իվանովը:
«Սպիտակ փիղ» մրցույթի հաղթողները
- Լավագույն ֆիլմ- «Дылда»
- Լավագույն ռեժիսոր-Կանտեմիր Բալագով, «Дылда»
- Լավագույն դերասան- Ալեքսեյ Ագրանովիչ «Юморист» և Ալեքսեյ Վերտկով «Воскресенье»
- Լավագույն դերասանուհի- Ելենա Սուսանինա «Керосин»
- Երկրորդ պլանի լավագույն դերասան- Ալեքսանդր Բալուև «Француз»
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի- Նատալյա Տամյակովա «Француз»