
Հմայիչ երգչուհին հանգստի էր մեկնել Մեքսիկա, որտեղ արված գեղեցիկ լուսանկար է հրապարակել։ նա վարդագույն լողազգեստ է կրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ «Թուլումում ամբողջապես լիցքավորվել եմ եւ վերադարձել տուն՝ ձայնագրման ստուդիայում փակվելու: Այս տարի երաժշտությունը տարածվելու է արմավենիների նման, ինչպես Մեքսիկայում»,- գրել է նա։ Երգչուհու հետեւորդները շտապել են նրան հաճոյախոսություններ անել. «Դիցուհի», «դու լավագույնն ես», «ռումբ»։