Ֆիթնես շաբաթական 5 անգամ և հրաժարում մշակված սննդամթերքից. 55-ամյա կինը կիսվել է իր արտաքինի գաղտնիքներով
Advertisement 1000 x 90

Ֆիթնես շաբաթական 5 անգամ և հրաժարում մշակված սննդամթերքից. 55-ամյա կինը կիսվել է իր արտաքինի գաղտնիքներով

Նայելով ավստրալական Վիկտորիա նահանգի Մելբուրն քաղաքից Շերոնին՝ բարդ է հավատալ, որ նա 55 տարեկան է և արդեն տատիկ է. նա իսկապես թոռնիկ ունի, և ունի իր 20-ամյա դստեր՝ Խաննա Օրվալի գրեթե հասակակցի արտաքին տեսքը:

The Sun պարբերականին տված հարցազրույցում Շերոնը կիսվել է իր արտաքին տեսքի գաղտնիքներով: Նրա խոսքով, ինքը երիտասարդ տարիքում աշխատել է ոստիկանությունում, սակայն այնուհետև սկսել է հետաքրքրվել ֆիթնեսով և դարձել անհատական մարզիչ:

15 տարի նա աշխատել է որպես մարզիչ, իսկ սպորտային կարիերան ավարտելուց հետո շարունակել է մարզվել: Այժմ նա մարզվում է շաբաթական 5-6 անգամ  լավ մարզավիճակը պահպանելու համար:

Բացի այդ, նա ուշադրություն է դարձնում իր սննդակարգին. աշխատում է չուտել մշակված սննդամթերք և նվազագույնի հասցնել ածխաջրերի օգտագործումը: Միևնույն ժամանակ Շերոնի սիրելի ուտեստը տանը պատրաստած բրնձով, պղպեղով և նեխուրով բուրգերն է:

med.news.am