Հայտնի դերասան ու երգիծաբան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, Instagram-ի իր էջում նոր «խորհրդանշական» լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում դերասանը նստած է, իսկ կոշիկների վրայից բախիլներ է հագել։
«Երկու ոտքով աչք մտնելուց առաջ»,–լուսանկարին կից գրել է Մկոն։
Դերասանի երկրպագուները կարծես թե գլխի են ընկել` ինչ է ակնարկում նա և վստահեցրել են, որ ինքը միշտ էլ իրենց աչքի մեջ էլ, գլխի վրա էլ տեղ ունի։
https://www.instagram.com/p/B7v3psQBuNG/?utm_source=ig_embed






