Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն կորել Է Մեքսիկայում: Այդ մասին Instagram-ում հայտնել Է հասարակայնության հետ կապերի հարցերով նրա տնօրեն Յան Տրունցեւը: Նրա խոսքով՝ արդեն մեկ օրից ավելի Է, ինչ Անդրեյչենկոյի հետ կապն ընդհատվել Է: Հունվարի 25-ին 63-ամյա դերասանուհին Կանկունում հյուրընկալվել Էր ընկերուհուն: Հանդիպումից հետո նա գանգատվել Էր հոգնածությունից եւ վատ ինքնազգացողությունից:
«Այն բանից հետո, երբ նա ավտոմեքենա Է նստել, այլեւս կապի մեջ չի մտել: Նա մեքենայի ղեկի առջեւ պետք Է լիներ շուրջ մեկ ժամ»,- գրել Է Տրունցեւը: Մինչդեռ արտիստուհու ներկայացուցիչը նրա հեռախոսահամարներից ոչ մեկով չի կարողացել կապվել: Նատալյա Անդրեյչենկոն ՌԽՖՍՀ դաստակավոր արտիստուհի Է: Լայն հանրությանը հայտնի Է «Ցտեսություն, Մերի Փոփինս», «Ռազմադաշտային սիրավեպ», «Մցենի գավառի լեդի Մակբեթը» կինոնկարներում խաղացած դերերի շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: