9 բան, որոնք Ձեզ թույլ չեն տա խաբված լինել տղամարդու կողմից
Advertisement 1000 x 90

9 բան, որոնք Ձեզ թույլ չեն տա խաբված լինել տղամարդու կողմից

1. Խուսափեք ակնհայտ ցածր ինքնագնահատականով տղամարդկանցից։ Եթե նա չի սիրում եւ չի գնահատում իրեն, ապա նա չի կարող նորմալ սիրել եւ գնահատել ձեզ։ Գտեք բարձր ինքնագնահատականով ինչ–որ մեկին։ Դա շատ կարեւոր է։

2. Համոզվեք, որ ընտանիքի եւ հարաբերությունների հարցում ձեր եւ նրա հայացքները համընկնում են։ Ուշադիր եղեք աշխարհին, որը նա ստեղծել է իր շուրջը։ Նա ամուր հարաբերություննե՞ր ունի ընկերների եւ ընտանիքի հետ։ Նա պատասխանատվությա՞մբ է տնօրինում իր ֆինանսները։ Ինչպե՞ս է նա վերաբերվում նախկին կնոջն ու երեխաներին։

3. Մի՛ ընդունեք նրա վատ վարքը։ Հիշե՛ք տղամարդկանց վարքը, որոնք ձեզ նախկինում նեղացնում էին։ Գրեք դա։ Միգուցե նա պասիվ ագրեսիվ վա՞րք է դրսեւորել։ Քննադատե՞լ է ձեզ։ Անտեսե՞լ։ Եթե նոր տղամարդը նույն կերպ է վարվում, քննարկեք դա։ Եթե նա չի կարողանում վերջ դնել դրան, ուրեմն առա՛ջ շարժվեք, դու լավ  վերաբերմունքի եք արժանի։

4. Ուշադրություն դարձրեք նրա բառերին եւ գործերին։ Նա կատարու՞մ է տված խոստումները։ Նա ձեզ համար ժամանա՞կ գտնում է, հոգատա՞ր է, անկե՞ղծ, բարի՞։

5. Համոզվեք, որ նա ձեզ մասնակից է դարձնում իր կյանքի բոլոր բնագավառներին։ Առանց բացառությունների։ Նա ուրախ է ձեզ տեսնել թե՛ տանը, թե՛ աշխատավայրում։ Նա ձեզ հրավիրում է ընկերների եւ ընտանիքի հետ հանդիպման։ Եվ նա հպարտանում է ձեզնով։

6.Համոզվեք, որ դուք կարեւոր եք նրա համար։ Եթե դա այդպես է, դուք նրա համար առաջնային նշանակություն ունեք։ Նա ինքը կհարցնի, թե երբ եք հանդիպելու հաջորդ անգամ։ Նա ինքը կասի, թե ինչի համար է ձեզ սիրում։ Եվ դուք հարցեր չեք ունենա, թե ինչ է նա զգում ձեր  հանդեպ կամ օրերով նրա զանգին չեք սպասի։

7. Պաշտպանե՛ք ձեր շահերը։ Եթե ձեզ ինչ–որ բան է մտահոգում, ասե՛ք նրան։ Եթե նա հաշվի չի նստում ձեր զգացմունքների հետ, դա տագնապալի նշան է։ Եղեք նրա հետ, ով կարող է սթափ գնահատել իր վարքը եւ փոխվել, եթե պետք է։

8. Սեքսի հարցում մի՛ շտապեք։ Սկզբում պետք է, որ հուզական մտերմություն առաջանա։ Եթե տղամարդն իրոք հետաքրքրված է ձեզ հետ հարաբերություններով, նա կսպասի, մինչեւ դուք պատրաստ լինեք։ Եթե նրա համար սեքսն է կարեւոր, ուրեմն նա չի հարգում ձեր սկզբունքները։

9. Համոզվեք, որ դուք ձեզ նրա հետ երջանիկ եւ թուլացած եք զգում։ Դուք չպետք է լարվեք նրա հետ ժամադրության գնալիս։ Դուք պետք է ձեզ զգաք ինչպես տանը։ Վստահեք ձեր ներքին ձայնին եւ հետեւեք, թե ինչ եք զգում։ Եթե վատ զգացողություններն ավելի շատ են, քան լավերը, դա նշան է։

news.am