Բավարիայի սպառողական կենտրոնից սննդագետ Դանիելա Քրելը «Focus.de»-ի հետ զրուցի ընթացքում թվարկել Է օգտակար մթերքներ, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը:
Սննդագետն այդ ցանկի մեջ Է ներառում պահածոները: Պահածոյացված լոլիկներն, ինչպես պատմել Է նա, պարունակում են լիկոպին հակաօքսիդիչը. այն օգնում Է ամրապնդել իմունային համակարգը եւ կարող Է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Սակայն գլխավոր խնդիրն անոթի մեջ Է:
Դրա ներքին պատվածքը կարող Է պարունակել բիսֆենոլ A: Նյութը կերակրի մեջ հայտնվելու դեպքում կարող Է հանգեցնել հորմոնալ հավասարակշռության խախտման: Ուստի Քրելը խորհուրդ Է տվել պահածոներ ընտրել ապակե անոթներով: Նա հորդորել Է ուշադիր վերաբերվել նաեւ ձկան գործածությանը, քանի որ, բացի օգտակար նյութերից, այն կարող Է պարունակել սնդիկ, առանձնապես թյուննոսը:
Ձկան մեջ սնդիկի պարունակությունը կախված Է ոչ միայն դրա տարիքից, այլեւ այն վայրից, որտեղ այն բուծել են: Սաղմոնի համար կերին, սննդագետի խոսքով, հաճախ հակաբիոտիկներ են հավելում: Բրինձն, ինչպես նշել Է Քրելը, կարող Է պարունակել մկնդեղ, որը փոքր քանակություններով հանգեցնում Է անոթների վնասման եւ նպաստում Է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման, իսկ մեծ քանակություններով՝ կարող Է հանգեցնել ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: