2016 թ. ամենաաղմկոտ ապահարզանը նոր թափ է հավաքել: Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին՝ հակամարտության ուղին որդեգրած, ձգտում են ստանձնել 6 երեխայի միանձնյա խնամակալության պարտականությունը: Եվ այս դեպքում, եթե Ջոլին գերադասում է փակ կյանքը, ապա Փիթը նախընտրում է հրապարակային կյանքը, և նա փայլում է երջանկությունից:
Քեյթ Հադսոնը, Անջելինա Ջոլին և մարգո Ռոբին:
«Դաշնակիցները» ֆիլմի պրեմիերային Բրեդը ապշեցրեց երկրպագուներին իր արտաքինով. նա նիհարած է և ավելի երիտասարդ տեսք ունի: Արևմտյան ԶԼՄ-րը պնդում են, որ Բրեդ Փիթը նոր սիրավեպի հերոս է: Իսկ հերոսուհին՝ 26-ամյա Մարգո Ռոբին է: Այդուհանդերձ, հայտնի թիկնապահ Քրիս Հերցոգը, ով երկար տարիներ աշխատել է Փիթի հետ, վստահեցնում է, որ դերասանը ավելի շատ ժամանակ է անցկացնում 37-ամյա Քեյթ Հադսոնի հետ:
«Քեյթը հենց նա է, ով կա… նա է Փիթի ընտրյալը»,- ահա այսպիսի վերնագրերով են լույս տեսել արևմտյան ԶԼՄ-րը:
Սակայն, Հերցոգը հիասթափեցրեց. «Ես լավ եմ ճանաչում Բրեդ փիթին էլ Քեյթ Հադսոնին էլ, դրա համար չեմ զարմանա, որ մի օր նրանք իրենց կապի մասին բացահայտ կհայտնեն բոլորին: Շտապել պետք չէ, բայց կարծում եմ Քեյթը և Փիթը սազում են իրար»:
elle.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը