Համացանցում հայտնվել Է Ջասթին Լինի «Ֆորսաժ 9» մարտաֆիլմի առաջին պաշտոնական թիզերը: Դրանում Դոմինիկ Տորետոն (Վին Դիզելը) որդու հետ տրակտորով Է զբաղված ֆերմայում: Գլխավոր հերոսը չի կարող մրցարշավներին նույնքան ժամանակ տրամադրել, որքան նախկինում:
Այնուհետեւ Դոմինիկը եւ Լետի Օրտիսը (նրա դերը կատարում Է Միշել Ռոդրիգեսը) տղային պառկեցնում են քնելու: Լետին տղային Է տալիս խաչով շղթա եւ ասում. «Քո հայրն այն տվել Է ինձ, իսկ ես պատրաստվում եմ այն հանձնել քեզ՝ պաշտպանվելու այն բանից, ինչ կկատարվի»:
Դրանով տեսահոլովակն ավարտվում Է: Լիարժեք թրեյլերն սպասվում Է հունվարի 31-ին, իսկ կինոնկարի պրեմիերան պլանավորված Է ընթացիկ տարվա մայիսի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: