2019 թվականին Միացյալ Նահանգների Boeing կորպորացիայի զուտ վնասը կազմել Է 636 միլիոն դոլար՝ 2018 թվականին գրանցված 10,46 միլիարդ դոլարի չափով զուտ շահույթի դիմաց: Այդ մասին ասված Է ընկերության անցյալ տարվա չորրորդ եռամսյակի՝ հունվարի 29-ին հրապարակված հաշվետվությունում:
Հաշվետվության համաձայն՝ ընկերության տարեկան հասույթը կազմել Է 76,559 միլիարդ դոլար՝ 24 տոկոսով կրճատվելով մեկ տարի առաջվա 101,127 միլիարդ դոլարի համեմատությամբ: Անցյալ տարի օպերացիոն վնասները հասել են 1,975 միլիարդ դոլարի, իսկ նախանցյալ տարի եկամուտները ծախսերին գերազանցել Էին 11,987 միլիարդ դոլարով:
Ըստ որում չկատարված պատվերների թղթապանակը, ներառյալ ավելի քան 5,4 հազար մարդատար ինքնաթիռները, կազմում Է 463 միլիարդ դոլար: Boeing-ը տարեկան հաշվարկով վնասներ Է կրել 1997 թվականից ի վեր առաջին անգամ, նշել Է CNBC հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: