2019 թվականին ոսկերչական իրերի համաշխարհային պահանջարկը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել Է 6 տոկոսով եւ կազմել 2,107 հազար տոննա: Դա հետեւում Է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» հաշվետվությունից:
2019 թվականի չորրորդ եռամսյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այդ ցուցանիշը նվազել Է 10 տոկոսով՝ մինչեւ 584,5 տոննա: Ոսկերչական իրերի, ինչպես նաեւ ոսկու ձուլակտորների պահանջարկի կրճատումն անցյալ տարվա հոկտեմբեր – դեկտեմբերին նպաստել Է ոսկու պահանջարկի անկմանը, նշում են WGC-ի փորձագետները:
Այսպես, չորրորդ եռամսյակում ոսկու համաշխարհային պահանջարկը մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել Է 19 տոկոսով՝ մինչեւ 1,045 հազար տոննա, տարեկան զուգադրությամբ միագումար սպառողական պահանջարկը՝ 11,4 տոկոսով՝ մինչեւ 825 տոննա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: