
2019-ի ամենաքննարկված ֆիլմերից մեկն, անխոս, «Ջոկերն» էր։ Ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի ժապավենը հավակնում է կինոարտադրության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակին՝ «Օսկարի»։ Այն առաջատար է անվանակարգերի թվով՝ 11, իսկ գլխավոր հերոսի կերպարը մարմնավորող Խոակին Ֆենիքսը կարող է արժանանալ «լավագույն դերասան» մրցանակին։