Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի այրին առաջին անգամ հրապարավ խոսել է ամուսնու և դստեր մահվան մասին։
Հունվարի 26–ին Քոբին, նրա դուստր Ջիանան ու ևս յոթ ուղևոր մահացել էին Կալիֆոռնիայում մասնավոր ուղղաթիռի կործանման հետևանքով։
Վանեսա Բրայանտը Քոբիի հետ ամուսնացել է 18 տարեկանում, նրանք չորս երեխա ունեին` 17–ամյա Նատալյան, 13–ամյա Ջիանան, 3–ամյա Բյանկան ու նախորդ տարվա հունիսին ծնված Կապրին։ Քոբիի այրին ընտանեկան լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում ու շնորհակալություն հայտնել «այս սարսափելի օրերին» ցուցաբերած աջակցության համար։
«Շնորհակալություն ձեր աղոթքների համար, դրանք մեզ շատ են պետք։ Մենք լրիվ կոտրվել ենք Քոբիի ու Ջիանայի մահից հետո։ Խոսքերը բավարար չեն մեր ցավն արտահայտելու համար։ Միակ բանը, որը գոնե մի փոքր սփոփում է, այն է, որ Քոբին ու Ջիջին գիտեին, որ իրենց շատ են սիրում», – գրել է 37–ամյա Վանեսա Բրայանտը։