Հղի և կերակրող կանանց չի կարելի սննդի մեջ քաղցրացուցիչներ օգտագործել, քանի որ դրանք պլացենտայի և կրծքի կաթի միջոցով ներթափանցում են երեխայի օրգանիզմ և կարող են վնասել նրան: Այս մասին նշվում է gmt.bmj.com կայքում հրապարակված հոդվածում:
Վերջին շրջանում ստեվիայի և ասպարտամի նման ցածր կալորիականությամբ արհեստական քաղցրացուցիչները սկսել են ավելի ու ավելի շատ օգտագործվել: Դրանց ավելացվում են թեյի կամ սուրճի մեջ, ինչպես նաև կարելի է գտնել էներգետիկ կոնֆետների և ցածր կալորիականությամբ մթերքների մեջ:
Մասնագետները նշում են, որ հղի և կրծքով կերակրող կանայք պետք է շատ ուշադիր կարդան մթերքի բաղադրությունը: Եվ չնայած քաղցրացուցիչներն անվտանգ են համարվում, հղի և կրծքով կերակրող կանանց դրանք օգտագործել խորհուրդ չի տրվում:
Կանադացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ քաղցրացուցիչները, պլացենտայի կամ կրծքի կաթի միջոցով երեխայի օրգանիզմ ներթափանցելով, խաթարում են բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների բնականոն բալանսը, ինչը կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել երեխայի համար: